Փաշինյանն ու կողմնակիցները շարժվում են Բաղրամյան պողոտա

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը ժամը 08:00-ին պետք է հավաքվեն Հանրապետության հրապարակում:

«Մենք պիտի փորձենք անել հետևյալը՝ շրջափակել կառավարական մի շարք շենքերի մուտքերը որպեսզի աշխատողները չկարողանան ներս մտնել»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ վաղը Սերժ Սարգսյանի համար անկնկալ են պատրաստել, բացի այդ վաղը Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստն է լինելու Կառավարության շենքում:

«Կամ փշալարերի հետևից է տեսնելու Հայաստանը, կամ էլ ոստիկանական վահանների հետևից»,-իր խոսքում նշեց նա՝ հավելելով, որ այսօր իրենք՝  մի քանի հարյուր հոգով, շարժվել են Բաղրամյան 26 և հասել են իրենց նպատակին:

Այնուհետև Փաշինյանն առաջարկեց նորից գանալ Բաղրամյան պողոտա. «Մենք ուղղակի կգանանք և այսօր կտեսնենք, թե ինչ է կատարվում Բաղրամյան 26-ում»:

Այս պահին ցուցարարները երթով շարժվում են Բաղրամյան փողոց

Նշենք, որ ոստիկանները նորից փակել են Բաղրամյան փողոցը: