«Սասնա ծռերի» գործով Սեդրակ Նազարյանն ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Սասնա ծռերի 10 անդամների գործով դատական նսիտը, որի ժամանակ Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը և ներկայացրեց Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանը անձնական երաշխավորությունները։

Փաստաբանը նաև հայտնեց, որ Սեդրակ Նազարյանն ունի առողջական խնդիրներ։

Նշենք, որ պատգամավորները ներկայացան դատարան, իսկ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց բավարարել ներկայացված միջնորդությունը։