Ռամկովսկին ընդդեմ նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետության

Դիմումատուները՝ Եմել Ռամկովսկին և վերջինիս դուստրը՝ Վելիխա Ռամկովսկին, ազգությամբ մակեդոնացիներ են։ 

Գործի  շրջանակներում դիմումատուները բողոք էին ներկայացրել իրենց նախաքննական կալանավորման վերաբերյալ, որը տևել է ավելի քան մեկ տարի։ Դիմումատուները ձերբակալվել էին 2010 թվականին։ Հետագայում դատաքննություն վարողը հանցավոր համագործակցության և հարկերից խուսափելու կասկածանքով 20 հոգու նկատմամբ՝ ներառյալ դիմումատուներին, հետաքննություն սկսեց։ Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել, որ վերջինս ստեղծել է մեղադրյալներից բաղկացած կազմակերպված խումբ և իրենց պատկանող ընկերությունների ցանցի միջոցով տարբեր հանցագործություններ կատարել։ 19 մեղադրյալների՝ ներառյալ դիմումատուների նկատմամբ, կիրառվել էր նախաքննական կալանավորում 30 օրով։ Դիմումատուների կալանավորումը մի քանի անգամ երկարաձգվել է, իսկ նրանց բողոքարկումները մերժվել են։ Առաջին ատյանի դատարանը նրանց մեղավոր է ճանաչել 2012 թվականի մարտին, իսկ վերաքննության կարգով բողոքարկման արդյունքում առաջին ատյանի կայացրած որոշումը ուժի մեջ մտավ 2013 թվականի փետրվարին։

Դիմումատուները պնդում են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք /ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք) և կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) 2-րդ կետի խախտում (անմեղության կանխավարկածը)։

ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ դիմումատուներին մեղավոր ճանաչելու և կալանավորման որոշման մեջ բացակայում են այնպիսի ձևակերպումները, որոնք խախտել են անմեղության կանխավարկածի կետը և չի արձանագրել կոնվենցիայի  6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում։