Ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը։ Այդ նպատակով  ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագրեր:

Ապահովագրության պայմանագրեր կնքվել են Հայաստանում գործող և առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ` «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ», «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ», «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ», «ՌԵՍՈ», «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»։

Ծրագրին մասնակցող ապահովագրական ընկերություններն իրենց կողմից սպասարկվող շահառուներին ծանուցումներ են ուղարկել տրամադրվող բժշկական ծառայությունների ծավալի, ծառայություններից օգտվելու կարգի, շահառուի իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ:

Արդյունքում, այսուհետև շահառուներն անհրաժեշտ բժշկական ծառայությունները կստանան առանց հերթագրումների և խոչընդոտների։ Բժշկական կազմակերպությունը կարող է ընտրել շահառուն` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ցանկից։ Դրա համար անհրաժեշտ է այցելել ընտրած կազմակերպություն, հայտնել, որ հանդիսանում է սոցփաթեթի շահառու և ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։

Գործընթացի մանրամասներին ծանոթանալու համար և հետաքրքրող   բոլոր   հարցերի   պատասխանները կարող եք գտնել ՀՀ առողջապահության նախարարության  պաշտոնական կայքի   «Սոցիալական փաթեթ»   դարանում `  http://moh.am/#1/105։

Լրացուցիչ պարզաբանումների անհարժեշտության դեպքում  դիմել ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությանը` 80-03 հեռախոսահամարով։

Ապահովագրական ընկերություններին ուղղված հարցերով զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`