«Նորքի զինված խմբի» գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվեց «Նորքի զինված խմբի» գործով դատական նիստը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ։
Նիստը մեկնարկեց պաշտպանների՝ դատավորին ուղղված մեղադրանքներով։Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ սույն գործով դատաքննությունւ փգձգբում է այս կամ այն պատճառով, այս անգամ ևս դատավորը փորձոիմ էր նօստը հետաձգել, ինչն էլ առաջացրոց պաշտպանների վրդովությունը։ Բան այն է, որ գործում ներգրավված հանրային պաշտպաններից Թամարա Բաղդասարյանը դատարան գրություն էր ուղարկել այն մասին, որ գործուղման է և նիստին ներկայանալ չի կարող։

Պաշտպանական կողմը պնդում էին, որ հնարավոր է շարունակել առանց Թամարա Բաղդասարյանին և, որ նույնիսկ կստանձնեն իր պաշտպանյալների պաշտպանութկունը։
Պաշտպանական կողմը հայտարարեց, որ նիստը հետաձգելով՝ դատավորը կխախտի անազատության մեջ գտնվող ամբաստանյալների` ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը:

Հիշեցնենք, որ սույն գործով դատավորը պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխել ամբաստանյալներից մի քանիսի՝ ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանավորումը, ինչպես նաև Հարություն Սարիբեկյանի խափանման միջոցը։
Անազատության մեջ գտնվող մյուս ամբաստանյալների պաշտպանները մանրամասնեցին, որ իրենք  պատրաստվում էին իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնել։

«Արդեն երկու ամիս է՝ ամեն մեկն իր գործով է զբաղված, բայց մեր կյանքի ժամանակից է գնում, ընդ որում՝ անազատության մեջ և անհայտ ժամկետով, էստեղ կոնկրետ իմ իրավունքն է ոտնահարվում»,-հայտարարեց Թամարա Բաղդասարյանի պաշտպանյալ Գևորգ Ջնդոյանը:
Այս ամենից հոտո, այնուամենայնիվ, դատավոր Արմեն Բեկթաշյանը նշեց, որ պաշտպանից հրաժարումը չի կարող առանց վերջինիս ներկայության ընդունվել, ուստի նիստը ենթակա է հետաձգման։

Հիշեցնենք, որր այս քրեական գործով 33 հոգու մեղադրանքներ է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 223-րդ հոդվածի 1-ին մասի, ՔՕ-ի 223-րդ հոդվածի 2-րդ մասի և ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Գործով անցնում են նաև «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ինչպես նաև Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը: