Մայիսի 13-ին վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվում է Երևան

Մայիսի 13-ին Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանը հենց հիմա տեղափոխվում է Երևան:Այս մասին ֆեյսբուքի իր էջում  գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող,1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: