ՀՀ կառավարությունը 2014 թ. ՄԻԵԴ է ներկայացրել 31 որոշում. «Արմենպրես»

Հայաստանի կառավարությունն անցնող տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 31 դիրքորոշում՝ 9-ով ավելի, քան 2013 թվականին ներկայացված դիրքորոշումները: Այդ թվում չեն ներառվում դիրքորոշումների ներկայացման երկրորդ փուլում Եվրոպական դատարան ուղարկված՝ արդարացի փոխհատուցման պահանջի վերաբերյալ ՀՀ կառավարության 15 դիրքորոշումները:

Այդ մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկացրել են արդարադատության նախարարությունից:

Մասնավորապես, նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունը ներգրավված է եղել երեք առանձին գործերով բարեկամական կարգավորման միջոցով հարցի լուծման գործընթացին, որոնցով մշակվել և հաստատման է ներկայացել Եվրոպական դատարան ներկայացման համար անհրաժեշտ գրությունների նախագծերը: Նշված գործերից երկուսի վերաբերյալ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել համապատասխան գանգատները («Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» և «Թարխանյանն ընդդեմ Հայաստանի») հանել քննվող գործերի ցուցակից: Եվրոպական դատարանից ստացվել են ՀՀ դեմ ներկայացված նաև 3 այլ գանգատներ, որոնց կապակցությամբ ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշման ներկայացման համար եվրոպական դատարանի կողմից սահմանված ժամկետներն ավարտվում են 2015 թվականի հունվարին: նշված գանգատների առնչությամբ աշխատանքները ընթացքի մեջ են: Տվյալ գործերով վարչության կողմից ապահովվել է տեղական իրավասու մարմինների հետ անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: