Զինվորական  ծառայությունից ապօրինի ազատելու համար կաշառք ստանալու  կասկածանքով ձերբակալված անձանցից երկուսն ազատ են արձակվել

Պարտադիր ժամկետային զինվորական  ծառայությունից ապօրինի ազատելու համար կաշառք ստանալու  կասկածանքով ձերբակալված անձանցից երկուսն ազատ են արձակվել։

Այս մասին Legalinfo.am-ին հայտնել է ձերբակալվածներից մեկի փաստաբան Վահագն Մարտիրոսյանը։ Ավելի ուշ փաստաբանը հայտնել է․ «Օգոստոսի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի, քննելով պաշտպանյալիս ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին բողքս, բավարարել է այն։ Պաշտպանյալս ազատության մեջ է։ Գործը քննում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք քննչական բաժինը»։

Նյութի սկիզբը՝ այստեղ։