Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հուլիսի 16-ին

Երևանի քաղաքապետարանում այսօր կայացավ Ավգանու արտահերթ նիստը, նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության հարցն էր:

34 կողմ, 11 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց հանրապետական խմբակցության առաջարկը՝ քաղաքապետի արտահերթ ընտրությունները կանցկացվեն սույն թվականի հուլիսի 16-ին։

Նշենք, որ «Ելք» խմբակցությունը առաջարկում էր քաղաքապետի ընտրություններն անցկացնել օգոստոսի 8-ին, սակայն առաջարկը մերժվեց 34 դեմ, 15 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն հուլիսի 9-ին հրաժարական է տվել: Վերջինս քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերի 15-ից՝ ընտրվելով Երևան քաղաքի ավագանու կողմից՝ փոխարինելով հրաժարական տված Կարեն Կարապետյանին։