Դեկտեբերի 18-ին և 19-ին Երևանի որոշ ճանապարհներ կփակվեն

Lights of the main Christmas Tree of Yerevan on the Republic Square went on

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսօր և վաղը Երևան քաղաքի որոշ ճանապարհներ կփակվեն:

Մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառման փորձի իրականացման նպատակով ս.թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ից 21:30-ը ավտոտրանսպորտային երթևեկի համար փակ կլինի Տիգրան Մեծի պողոտայից և Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածները:

Վերոնշյալ ճանապարհահատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով:

Իսկ մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառումը պատշաճ իրականացնելու և քաղաքացիների անվտանգ տեղաշարժն իրականացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ից մինչև 20:30-ը ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակում ավտոտրանսպորտային երթևեկը:

Վերոնշյալ հատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով: