Բացահայտվել են մի շարք հանցագործություններ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 21-ը, գողության 11 դեպքից՝ 9-ը, ավտոմեքենա փախցնելու 2 դեպքից՝ 1-ը:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 դեպք:

Բացահայտվել է խարդախության և պաշտոնական լիազորությունների չարաշահման 2-ական, հարկերից խուսափելու 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: