Բացահայտվել են հանցագործությունների մի շարք դեպքեր

 ՀՀ ոստիկանության տեղեկությունների համաձայն, ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 28-ից 31-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 34-ը: Արձանագրվել է թմրանյութի և զենք-զինամթերքի հայտնաբերման 2-ական դեպք:
Բացահայտվել է գողության 24, խարդախության 9, ապօրինի ծառահատման 5, անձի առևանգման, շորթման, խուլիգանության 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և յուրացման կամ վատնման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: