Արամ Մանուկյանի համար երաշխավորագիր են ստրագրել 9 պատգամավոր. պատգամավորները կներկայանան դատարան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա Ծռեր»-ի քրեական գործով դատական նիստը։ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն է համանման միջնորդություն ներկայացնում, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխվի։ Վերջինս նշեց,որ «Ծառուկյան դաշինք»-ից 7 պատգամավորներ, և «Ելք» դաշինքից Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոջնորյանը երաշխավորագիր են ստորագրել Արամ Մանուկյանի պատշաճ վարքագիծ դրսևորելու համար։ Մյուս պաշտպանները միացան միջնորդությանը։ Դատավորը պահանջեց, որ երաշխավորագիր ստորագրած պատգամավորները ներկայանան դատարան։ Պաշտպանը ասաց, որ ընդմիջման ժամանակ կապահովի պատգամավորների ներկայությունը։ Դատական նիստն ընդմիջվեց՝ մինչև պատգամավորների ներկայությունը ապահովվի։