«Դատաբժիշկը տեսել է իմ վնասվածքները, սակայն չի արձանագրել». կուրսանտի սպանության գործով ամբաստանյալ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հրապարակվեց ամբաստանյալ Մովսես Ազարյանի նախաքննական ցուցմունքերը: 

Ըստ այդ ցուցմունքերի Մովսես Ազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել իրեն առաջադրված մեղադրանքում՝ նշելով, որ ինքը ոչ մի կապ չունի Հայկազ Բարսեղյանի սպանության հետ:

Ամբաստանյալի խոսքերով ինքը Հայկազ Բարսեղյանի հետ ունեցել է նորմալ հարաբերություններ և ոչ մի պատճառ չի ունեցել նրա հետ վիճելու, առավել ևս նրան սպանելու համար,  իսկ գործով վկաները ստել են՝ տալով կեղծ ցուցմունքեր և բացասական բնութագիր՝ իրեն զրպարտելու և վարկաբեկելու համար: Ազարյանի համոզմամբ իրեն վարկաբեկելու մտադրություն է ունեցել նաև քննիչը և իր հարևաններից ու ծանոթներից ցուցմունք վերցնելու փոխարեն ցուցմունք է վերցրել այն մարդկանցից, որոնք իրեն մեղադրել են Հայկազի սպանության մեջ:

‹‹Վաչեին ու Նորոյին չէին կարող վարկաբեկել, քանի որ իրենց թղթերում գրված է եղել, որ նրանք գերազանցիկ են եղել, իսկ իմը ոչ››,- դատարանում հայտարարեց նա:

Խոսելով ամբաստանյալների հետ ունեցած հարաբերությունների մասին Մովսես Ազարյանն իր նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ Վաչեն եղել է իր մոտ ընկերը, իսկ Գնելին ու Նորիկին ճանաչել է ինստիտուտում սովորելու ժամանակ և նրանց հետ ունեցել է լավ հարաբերություններ:

Անդրադառնալով տեղի ունեցածին՝ ամաբստանյալը հայտնել է, որ դեպքի  օրն ինքը մի քանի կուրսանտների հետ հացկերույթի է մասնակցել, որի ժամանակ նշել են Վաչեի ծննդյան տարեդարձը: Հացկերույթի ժամանակ սեղանին եղել է 1 շիշ օղի, սակայն ինքը դրանից ընդհանարապես չի խմել: Հացկերույթից հետո ինքը գնացել է քնելու,  ժամը 1-ի կողմերն ինքն արդեն քնած է եղել և արթնացել է միայն առավոտյան 6:30-ի սահմաններում, որից հետո իմացել է, որ Հայկազը չկա: Գնացել է 408 ննջասենյակի մոտ, սակայն ներս չի մտել, որից հետո իմացել է, որ Հայկազին գտել են կախված վիճակում:

Նշենք, որ ըստ դատաքիմիական փորձաքննության Մովսես Ազարյանի մեզի մեջ հայտնաբերվել է ալկոհոլ՝ 13 միլիգրամ,  որը համապատասխանում է թեթև հարբածության աստիճանի:

Նախաքննական ցուցմունքերից մեկի ժամանակ էլ Մովսես Ազարյանը հայտնել է, որ Ռազմական ոստիկանությունում իրեն ծեծի են ենթարկել, որի պատճառով իր քթից արյուն է եկել, այն հարցին, թե մարմնի ո՞ր մասերին են հարվածել և ո՞վ է եղել հարվածողը, վերջինս պատասխանել է. ‹‹Խառը հարվածել են մարմնիս տարբեր մասերին, չեմ հիշում, թե կոնրետ ով, բայց որ տեսենեմ դեմքով կհիշեմ››:

Մովսես Ազարյանը նաև ժխտել է, որ ինքն է կեղծել Հայկազ Բարսեղյանի ձեռագիրը և նրա կողմից չի գրել հրաժեշտի նամակ:

Ավարտելով ամբաստանյալի նախաքննական ցուցմունքերի հրապարակումը, կողմերը հրացեր ուղղեցին ամբաստանյալին: Մասնավորապես տուժողի իրավահաջորդի ներկայացուցից Անի Թորոսյանը ցանկացավ ճշտել, թե ինչո՞ւ ամբաստանյալը բողոք չի ներկայացրել դատաբժշկին իրեն ծեծի ենթարկելուց հետո:

‹‹Դատաբժիշկը տեսել է իմ վնասվածքները, սակայն չի արձանագրել, եթե արձանագրել է ես չեմ իմացել, հնարավոր է տվել է քննիչին, իսկ քննիչը այն շպրտել է, ես էլ էական նշանակություն չեմ տվել այդ ամենին››,- պատասխանեց նա:

Փաստաբանի մեկ այլ հարցին. Նա իսկապես չի օգտագործել ալկոհոլ հացկերույթի ժամանակ, Մովսես Ազարյանը պատասխանեց, որ դատարանում կասի ճշմարտությունը. ‹‹Օգտագործել եմ ընդամենը կես բաժակ օղի: Չէի ուզում մի բաժակ օղու համար ինստիտուտից հեռացվել››:

Այսպիսով ավարտվեց գործով ամբաստանյալների հարցաքննությունները: Հավելենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ցուցմունք են տվել նաև ամաստանյալներ Գնել Թևոսյանն ու Վաչե Սահակյանը,  վերջիններս նույնպես չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները, իսկ Նորիկ Սահակյանն ու Վարազդատ Սաֆարյանը հրաժարվել են ցուցմունք տալուց:

Հիշեցնենք, որ  2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Մեկնաբանություններ