Սպառողների իրավունքների պաշտպանության շաբաթվա հերթական միջոցառումը նվիրված էր Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP,
համակարգի ներդման սկզբունքներին: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 13-ին մեկ հարթակում էր համախմբել տնտեսավարողներին, համակարգի ներդրման մեջ մասնագիտացված, ինչպես նաև գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ռիսկերի կանխարգելմանն ուղղված և ողջ աշխարհում ընդունված այս համակարգի հնարավորինս արագ կիրառումը խթանելու նպատակով:
ՍԱՊԾ տվյալների վերլուծության և խորհրդատվության բաժնի պետ Դիանա Միրզոյանը տնտեսավարողներին է ներկայացրել համակարգի՝ նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում արտացոլված հիմնական յոթ սկզբունքները, որոնց հետևելով և բոլոր փուլերը փաստաթղթավորելով հնարավոր է երաշխավորել սննդամթերքի անվտանգության որոշակի մակարդակ: Ծառայությունը Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ մշակել և արդեն շրջանառել է HACCP աուդիտի ստուգաթերթը, որով հնարավոր կլինի գնահատել այս կամ այն արտադրությունում սահմանված նորմերի համապատասխանությունը: HACCP-ի առկայությունն, ըստ բանախոսի, չափորոշիչ է լինելու մեկ այլ կարևոր՝ Ծառայության կողմից առաջիկայում ներդրվելիք ռեյթինգավորման համակարգի համար: Ժամանակացույցը հաստատված է, ոլորտներն՝ ամրագրված, խորհուրդները՝ ուղեցույցերում ամփոփված. մնում է, որ տնտեսավարողներն օր առաջ գիտակցեն այս համակարգի առավելությունները և կիրառեն այն: Իսկ առավելությունները բազմաթիվ են: Դրանցից մի քանիսը նշել է Գործատուների միության նախագահ Գագիկ
«Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական միավորում» ՀԿ և ԷՀԵՋ հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարինե Գրիգորյանը թեև HACCP-ի ներդրման տեմպերը դեռ բավարար չի համարում, սակայն նշում է՝ տնտեսավարողներն օրեցօր ավելացնում են գիտելիքներն այս ուղղությամբ, և այս առումով կարևոր է նաև գիտության դերը: Մասնագետներն էլ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ, դասընթացների ու խորհրդատվության միջոցով աջակցում են տնտեսավարողներին՝ հանրապետությունում այս մշակույթը հնարավորինս արագ տարածելու համար: