Դիմումատուն՝ Խոսրով Ավագյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1946 թվականին, բնակվում է Երևանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ սպանության դեպքի առթիվ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում դատական փորձագետներին հարցաքննության ենթարկելու պահանջով իր ներկայացրած հայցը մերժելու որոշման մասին։...
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագրի հանրային քննարկմանը: Վերջինին մասնակցել են նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Գործողությունների ծրագրի համակարգող Վիգեն Քոչարյանը, ինչպես նաև...
Այսօր տեղի է ունեցել «Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար» ուղեցույցի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառման բացման ժամանակ երեխաներն անձամբ են հետաքրքրվել քննարկման մասնագետներից, թե ինչպես պաշտպանեն իրենց համացանցում, քանի որ ծնողները հետևում են իրենց դպրոցում, բակում, բայց հաճախ մոռանում են համացանցում հետևելու մասին։ «Նորարարական տեխնոլոգիաների միջավայրը մեծ ազդեցություն է ունենում երեխաների կյանքի վրա բազմաթիվ առումներով` ստեղծելով հնարավորություններ եւ ռիսկեր նրանց իրավունքների ու բարեկեցության համար: Այդ պատճառով շատ կարևոր է յուրաքանչյուր դեպքում հաշվի առնել երեխայի լավագույն շահը»,-...
Դիմումատուն ազգությամբ էստոնացի է, ծնվել է 1977 թվականին։ Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման և ներկայումս կրում է իր պատիժը բանտում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է բանտի տարածքից դուրս բժշկական հետազոտությունների ենթարկվելու և հիվանդանոցում իր նորածին երեխային այցելելու ժամանակ իր նկատմամբ կիրառված անվտանգության միջոցների մասին։ 2008 թվականին Դիմումատուն դատապարտվել է ցմահ ազատազրկման և տեղափոխվել է Էստոնիայի Տարտու քաղաքի քրեակատարողական հիմնարկ։ Բանտի աշխատակիցների ուղեկցությամբ՝ 2010 թվականի նոյեմբերին և...
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Ճապոնիան բողոք է ներկայացրել Հարավային Կորեայի դեմ։ Մասնավորապես՝ Ճապոնիան բողոքել է առևտրային նավաշինական ընկերություններին Հարավային Կորեայի կողմից հատկացված ապօրինի ֆինանսական աջակցության մասին: Ճապոնիայի առևտրի նախարարը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է առևտրային նավերի, այդ թվում` նաև հում նավթի, հեղուկ գազի և ծովային բեռնարկղերի փոխադրման համար նախատեսված նավերի մշակմանը, արտադրությանը, վաճառքին և գնումներին։ Ճապոնիայի...