Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է արտահերթ զեկույց «Պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդագրության ազատության իրավունքների վերաբերյալ»։
Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկումների արդյունքները վկայում են, որ օրենսդրական խնդրահարույց կարգավորումների պատճառով ձևավորվել է ոչ իրավաչափ պրակտիկա:
Մասնավորապես, կալանավորված անձին կամ դատապարտյալին պատժախուց տեղափոխելը, անկախ որևէ հանգամանքից, բացառություն չնախատեսող...
https://www.youtube.com/watch?v=GltY9EqNKI8
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու նույնականացման քարտը առերևույթ հափշտակած անձի ինքնությունը։
2018թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Երևանի Մարգարյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է քաղաքացու՝ համակարգչային խանութի հարևանությամբ գտնվող քարե պատնեշի...
ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 50 ամյա կնոջ:
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն`2018 թվականի...
2019 թվականից սկսած Չինաստանը կհանդիսանա ԱՄՆ-ից հետո երկրորդ խոշորագույն երկիրը՝ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին գումար փոխանցող երկրների շարքում։ Այսպիսով, 1980 թվականից ի վեր Չինաստանն այդ ցուցակում առաջ կանցնի Ճապոնիային առաջին անգամ:
Առաջիկա երեք տարիների ընթացքում ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին Չինաստանի ներդրումը կկազմի ընդհանուր բյուջեի 12.01 տոկոսը։ Այս մասին վկայում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաղորդած տեղեկությունները: Բացի այդ, Ճապոնիայի կողմից փոխանցվող գումարի չափը կկրճատվի 9.68 տոկոսից մինչև 8.56 տոկոս:
Առաջիկա...
Դիմումատուն՝ Մարիուս Վիտկովսկին, ազգությամբ լեհ է, ծնվել է 1974 թվականին, բնակվում է Լեհաստանի Վադովիցե քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ քրեական գործով իրեն մեղավոր ճանաչելու մասին կայացված որոշումը բողոքարկելուն։
Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել, և Դիմումատուն մեղադրվել է իր մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում ծառայողական գատնիք հանդիսացող տեղեկատվությունն ապօրինի կերպով բացահայտելու մեջ: Գործի շրջանակներում Դիմումատուն դիմում է ներկայացրել Դատարան՝...