Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել զգույշ լինել ճանապարհային երթևեկության ժամանակ և որոշ օգտակար խորհուրդներ է տվել․ Օգտագործել անվտանգության ամրագոտիները Եթե դուք վթարի ենթարկվեք, ապա անվտանգության գոտին կարող է փրկել ձեր կյանքը։ Նրանց համար, ովքեր կրում են անվտանգության ամրագոտի, մահվան հավանականությունը կրճատվում է 60 տոկոսով: Ավելին, ԱՀԿ-ն կոչ է անում ամրագոտի կրել ոչ միայն...
ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ դեկտեմբերի 26-ին  տեղի է ունեցել քննարկում քրեակատարողական հիմնարկներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ: Հանդիպմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, ՄԻՊ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը, Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի տեղակալ Շուշանիկ Ղուկասյանը, վարչության աշխատակից Արփինե Սարգսյանը, Պաշտպանի աշխատակազմի և Արդարադատության նախարարության այլ ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց և անչափահասների իրավունքների ապահովման վերաբերյալ» Մարդու...
2018թ.-ի դեկտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությանը պարգևատրվել է նաև Ելենա Արամյանը՝ Լեգալ ինֆո իրավական տեղեկատվական կայքում տպագրված «Թրաֆիքինգի դրսևորումները ՀՀ-ում. աշխատանքային շահագործում»  նյութի համար։ Շնորհավորում ենք Ելենա Արամյանին և շնորհակալություն  ենք հայտնում Ինֆորմացիայ ազատության կենտրոնին՝ մեր լրագրողի աշխատանքը գնահատելու համար։ Մրցանակաբաշխության մասին՝...
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու և Մարալիկի նստավայրեր և ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու համար նախատեսված խցերը: Այցի ընթացքում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված միջազգային չափանիշներին: Մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հարցեր կապված խմելու...
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բավարարել է Քաթարի ներկայացրած պահանջը՝ Սաուդյան Արաբիայի կողմից մտավոր սեփականության իրավունքները խախտելու հարցով արբիտրաժային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Քաթարի Առևտրի և արդյունաբերության նախարարությունը։ Նման որոշումը կայացվել է ԱՀԿ Վեճերի կարգավորման մարմնի մասնակցությամբ կայացած նիստի ժամանակ։ Նշենք, որ այս տարվա հոկտեմբերի 1-ին Քաթարը Սաուդյան Արաբիայի դեմ հետաքննություն սկսելու պահանջով հայց է ներկայացրել ԱՀԿ։ Քաթարը մեղադրել է Սաուդյան Արաբիային մտավոր սեփականության...