Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 17 դատավորներ Մեծ պալատի կազմում կքննեն Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող Հայաստանի Սահմանադրական դատարանի դիմումը։ Հրայր Թովմասյանի ղեկավարած դատարանն էր դիմել միջազգային կառույցներին՝ Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԵԴ, խնդրելով խորհրդատվական կարծիք տալ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ, որը սահմանադրական...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել  է «Խոջոյանը և Վարդազարյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։ Սույն գործով Դիմումատուներն են Հասմիկ Խոջոյանը, Հեղինե Վարդազարյանը և Հայկազ Խոջոյանը (այժմ մահացած), ովքեր Հայաստանի քաղաքացիներ են՝ ծնված համապատասխանաբար 1964, 1967 և 1959 թթ.-ին։ Գործը վերաբերում է Դիմումատուների...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է որոշումը ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործի վերաբերյալ: ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում՝ ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը՝...
Գործի շրջանակներում յոթ Դիմումատուներ բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Դիմումատուներից մեկի հղիության ընթացքում բազմապտղության սխալ բժշկական ախտորոշման վերաբերյալ։ Դիմումատուներն ազգությամբ թուրք են, ծնվել են 1956-ից 1998-ական  թվականներն  ընկած ժամանակաշրջանում  և ապրում են Ստամբուլում։ 1997 թվականի նոյեմբերի 7-ին առաջին Դիմումատուին՝ Հավա Էրյիղիթին, ով նշված ժամանակահատվածում հղի էր, տեղափոխել են Թուրքիայի «Սուլեյմանիե» բժշկական կենտրոն։ Բժշկական ախտորոշիչ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է, որ Դիմումատուն սպասում էր երկվորյակների։ Այնուհետև` Դիմումատուն հետազոտություն է անցել «Շիշլի Էթֆալ»...
Դիմումատուն՝ Աբդելհամիդ Դրիդին, ազգությամբ գերմանացի է, ծնվել է 1982 թվականին, ներկայումս բնակվում է Իսպանիայի Կադիս քաղաքում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է իր գործով դատական նիստ նշանակելու որոշման վերաբերյալ հրապարակային ծանուցմամբ տեղեկանալու մասին։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին ներկայանալու և սեփական շահերը պաշտպանելու իրավունքից...