Դիմումատուն՝ Ֆաթիհ Թաշը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1979 թվականին, բնակվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած 5-րդ բողոքին՝ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։
Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն հանդիսացել է հրատարակչական ընկերության սեփականատեր և գլխավոր խմբագիր։ Դիմումատուն մի քանի գիրք է հրատարակել, և Թուրքիայի իրավապահ մարմինները սկսել են նրա դեմ քրեական հետաքննություն իրականացնել։
2004 թվականի ապրիլին Դիմումատուն գիրք է հրատարակել՝ «Նրանք ասում են, որ...
ՌԴ գերագույն դատարանը սեպտեմբերի 3-ին չեղարկել է Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից ավելի վաղ ընդունված որոշումը` տաջիկ նախկին պատգամավոր, հայրենիքում մի շարք հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Նիզոմհոն Ջուրաևի` Տաջիկստանին արտահանձնման մասին: Այդպիսով ՌԴ գերագույն դատարանի նախագահությունը բավարարել է դատարանի նախագահի ներկայացրած դիմումը ՄԻԵԴ համապատասխան վճռի վերաբերյալ: Ըստ ՄԻԵԴ վճռի` Ջուրաևի գործով առկա է...
Դիմումատուները՝ Պետրոս Մակեյանը, Շոտա Սաղաթելյանը և Աշոտ Զաքարյանը, ազգությամբ հայ են, ծնվել են համապատասխանաբար 1954, 1947 և 1966 թվականներին։ Առաջին Դիմումատուն ապրում է Երևանում, իսկ երկրորդը և երրորդը՝ Գյումրիում։ Գործը վերաբերում է 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար Դիմումատուների դատապարտմանը։ Այդ ընտրությունների...
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ին, ժամը 15.00-ի դրությամբ Վրաստանում գտնվող ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են ծավալել անտառային 3 տեղամասերում: Այնտեղ է գտնվում նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մ. Ղազարյանը:
Ընդհանուր հաշվով՝ տեղամասերում ծառայություն է իրականացնում 23 հրշեջ-փրկարարով 4 մարտական հաշվարկ:
Առաջին՝ ամենաբարձր և դժվարմատչելի տեղամասում գործի է...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ դիմումատուն Եվրոպական դատարանից խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:
Նշված որոշմամբ Դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում նաև` ապահովելով տրանսլjումինալ դրենավորման գործընթացը:
ՀՀ կառավարությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում Դատարանին պետք է տրամադրի տեղեկատվություն միջանկյալ միջոցի կիրառումն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցների մասին:
Դատարանը նաև կողմերի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Պայմանավորվող պետության կողմից 39-րդ կանոնի համաձայն սահմանված միջոցի իրականացումը չապահովելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման:
Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն