Դիմումատուն՝ Լուսիա Բրուդանը, ազգությամբ ռումինացի է, ծնվել է 1958 թվականին, բնակվում է Ռումինիայի Սուատու քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր դեմ հարուցված քրեական գործի դատավարության երկար ժամկետին։ Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը տևել է 14 տարի՝ 2000 թվականի մարտի 23-ից մինչև 2014 թվականի հունիսի 18-ը։ 2000 թվականին...
Դիմումատուն՝ Նոդար Գոգալաձեն, ազգությամբ վրացի է, ծնվել է 1986 թվականին, բնակվում է Վրաստանի Ռվելի գյուղում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է իրեն ձերբակալելուց հետո Վրաստանի ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների ենթարկվելու և այդ առիթով իրականացված հետաքննության երկար ժամկետի մասին։ Սույն գործով հետաքննությունը տևել է շուրջ 8 տարի, իսկ հետո...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է որոշումը ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործի վերաբերյալ: ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում՝ ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը՝...
 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Աղայանն ու մյուսները՝ ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է հայցվորներին վճարել ընդհանուր առմամբ 242.000 եվրո։ Գործը հարուցվել էր 22 դիմումների (Սերգեյ Աղայանի և 21 այլ հայցվորների դիմումների) հիման վրա՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դատարանը գործը քննել է Մարդու իրավունքների...
Լյուքսեմբուրգում Եվրամիության արդարադատության դատարանը Լեհաստանին պարտավորեցրել է որպես տուգանք օրական մեկ միլիոն եվրո վճարել Եվրահանձնաժողովին՝ դատավորների կարգապահական պալատի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դատարանի որոշումը չկատարելու համար: Դատարանը հուլիսին որոշել է, որ Լեհաստանի կարգապահական պալատը չի երաշխավորում դատական անաչառություն և կարգադրել է կասեցնել դրա գործունեությունը։ Դատարանի...