Հայաստանի կառավարությունն անցնող տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 31 դիրքորոշում՝ 9-ով ավելի, քան 2013 թվականին ներկայացված դիրքորոշումները: Այդ թվում չեն ներառվում դիրքորոշումների ներկայացման երկրորդ փուլում Եվրոպական դատարան ուղարկված՝ արդարացի փոխհատուցման պահանջի վերաբերյալ ՀՀ կառավարության 15 դիրքորոշումները:
Այդ մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկացրել են արդարադատության նախարարությունից:
Մասնավորապես, նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 23-ին ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանարպետության անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը: Այդ մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 10-ին, ԴՌ Պետական դուման ընդունել էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը, իսկ դեկտեմբերի 17-ին այն հաստատվել էր Դաշնային ժողովի վերին...
2015 թ. հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնող պատվիրակության կազմում կլինի բրիտանացի հայտնի իրավաբան Ամալ Ռամզի Ալամուդդին-Քլունին, ով ամերիկացի նշանավոր դերասան, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ Ջորջ Քլունիի կինն է: Այս մասին «The Armenian Weekly»-ում գրել է «California Courrier» թերթի գլխավոր խմբագիր...
Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, դեկտեմբերի 19-ին վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: Այս մասին հաղորդում է բելառուսական «Բելտա» գործակալությունը։
Նախքան փաստաթղթի վավերացումը Բելառուսի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միխնևիչը, ներկայացնելով վավերացման վերաբերյալ օրինագիծը, ասել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անդամակցումից հետո չի մտնի Եվրասիական տնտեսական միության մեջ։
«Մենք մտահոգություն ունեինք, որ...
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մեջլիսը, դեկտեմբերի 18-ին վավերացրել է «Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության 2014թ․ մայիսի 29-ի պայմանագրին միանալու պայմանագրի վավերացման մասին» օրինագիծը:
Այդ մասին հաղորդում է Ղազախստանի խորհրդարանի պաշտոնական կայքը:
«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը հսկայական դեր է խաղում, քանի որ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, և մեր այդ համագործակցությունը նպաստում է...