Դիմումատուն՝ Միքայիլ Թյուզունը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1960 թվականին, բնակվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ավտոմեքենայի վրաերթի հետևանքով իրեն պատճառված վնասի փոխհատուցման պահանջին։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է 1995 թվականին ճանապարհային երթևեկության անվտանգության վերահսկման սպայի պաշտոնում աշխատելու ժամանակ մի մեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու և...
Դիմումատուն՝ «ԿԴ-Կոնսալտինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, հիմնվել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Գործը վերաբերում է Դիմումատու ընկերության ներկայացրած բողոքին՝ իշխանությունների կողմից իրեն պատկանող մի քանի տոննա ցինկի պաշարները բռնագրավելուն և դրանց վրա արգելանք դնելուն:
Դիմումատուն քրեական գործ է հարուցել և ապացույցներ է ներկայացրել դատարան, որ Ռուսաստանի իշխանությունները բռնագրավում են իրականացրել և պահել են բռնագրաված պաշարներն իրենց պահեստում: Այնուհետև, նրանք պահեստից տեղափոխել են պաշարները և պահել...
Դիմումատուները՝ Իլյաշ Ալգյուլը, Ջեբրաիլ Ալգյուլը, Ջեմ Ալգյուլը, Միխայիլ Ալգյուլը, Զուլալ Ալգյուլը, Զեյնեփ Ավջին և Այշե Չիչեքը, ծնվել են 1959 թվականից մինչև 1996 թվականն ընկած ժամանակահատվածի տարբեր տարեթվերին, բնակվում են Թուրքիայի Մալաթիա նահանգում։ Գործը վերաբերում է 7 Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամանակ իրենց ազգականի մահվան դեպքին։
Գործը վերաբերում է քրեական դատավարության ընթացքում 11 վկաների նկատմամբ կիրառված ճանապարհորդական արգելքներին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքներ ներկայացրած 11 Դիմումատուներն ազգությամբ ադրբեջանցի են, բնակվում են Ադրբեջանի Բաքու և այլ քաղաքներում։
2012 թվականից մինչև 2016 թվականի տարբեր ժամանակահատվածներում Դիմումատուներին տեղեկացրել են, որ նրանց այլևս չի թույլատրվում լքել Ադրբեջանի տարածքը։ Տեղի քննչական մարմիններն արգելքներ են սահմանել Դիմումատուների նկատմամբ տարբեր...
Միսանն ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 4261/04)
Դիմումատուն Տատյանա Միսանն է (ծնվ. 1973թ.) ով Ռուսաստանի քաղաքացի է: Դիմումատուի հայրը ռազմածովային սպաէ, ով կասկածվել է կեղծիք կատարելու համար: Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Դիմումատուի բնակարանում: Գործը վերաբերում է բնակարանում իրականացված խուզարկությանը:
2003թ. մարտի 14-ին ոստիկանները գնացել են տիկին Միսանի բնակարան, որպեսզի գտնեն...