Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն բանտից տեղափոխելու՝ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից կայացված որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իրեն իր ընտանիքի անդամների մշտական բնակության վայրից չափազանց հեռու տեղակայված բանտ տեղափոխելու որոշման մասին։ Դիմումատուն՝ Թիմուր Վոյնովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1985 թվականին, համապատասխան ժամանակաշրջանում իր ընտանիքի հետ բնակվել...
 Գործի շրջանակներում 15 Դիմումատուներ բողոք են ներկայացրել՝ նախկին ԽՍՀՄ-ի կողմից 1982 թվականին թողարկված պետական պրեմիում պարտատոմսերի պարտքը չմարելու մասին Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ։  15 Դիմումատուներն ազգությամբ ռուս են, ծնվել են 1935 թվականից մինչև 1981 թվականն ընկած ժամանակաշրջանի տարբեր տարեթվերին, բնակվում են Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում։ Դիմումատուները բողոքել են տեղի իշխանությունների կողմից կայացված պետական պարտատոմսերը չմարելու որոշման մասին։ Դիմումատուներն իրենց բողոքի մեջ նաև նշել են, որ պետական իշխանության մարմինները շրջանակային փաստաթուղթ են կազմել, որի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը ստանձնել...
Դիմումատուն Լիտվայի քաղաքացի է, ծնվել է 1958 թվականին և ապրում է Լիտվայի Տաուրագե մարզում։ Դիմումատուն հոգեկան հիվանդության խնդիրներ ունի։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր կամքին հակառակ հոգեբուժական փորձաքննություն անցնելու և իր համաձայնության բացակայության պայմաններում իրեն մեկ տարի ժամկետով հոգեբուժական հիվանդանոց տեղափոխելու որոշման վերաբերյալ։ 2013 թվականին Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել՝ արցունքաբեր գազի միջոցով անչափահաս...
Դիմումատուն՝ Պանագիոտիս Պարասկևոպոուլոսը, ազգությամբ հույն է, ծնվել է 1964 թվականին և ապրում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ տեղի համայնքի ղեկավարին և ավագանուն վիրավորելու և նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար իրեն կալանավորելու որոշման վերաբերյալ։ 2007 թվականին Դիմումատուն հունական թերթում հոդված է հրապարակել։ Իր հեղինակային հոդվածում Դիմումատուն քննադատել է քաղաքականության մեջ ներգրավված այն անձանց, ովքեր չարաշահում...
Դիմումատուները՝ Վիկտոր Մոկանուն, Պավել Ռադուկանուն և Սեմիոն Միտիտելուն, ազգությամբ մոլդովացի են, ծնվել են համապատասխանաբար 1951, 1935 և 1961 թվականներին։ Համապատասխան ժամանակաշրջանում Դիմումատուները բնակվել են Մոլդովայի Սինջերա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողը պետության կողմից բռնագրավելու որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են Սինջերա...