Գործը վերաբերում է 3 ավիաընկերությունների ներկայացրած բողոքին՝ իրենց տրված օդանավ շահագործողի վկայականների գործողությունը դադարեցնելու մասին 2007 թվականին կայացված որոշմանը։ Դիմումատուները՝ «Տիրամավիա» ՍՊԸ-ն, միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Վալան» ՍՊԸ-ն և «Գրիքսոնա» ՍՊԸ-ն, ավիաընկերություններ են՝ գրանցված Մոլդովայի Հանրապետությունում։ Համապատասխան ժամանակահատվածում Եվրամիության հատուկ փորձագետների խումբը ստուգումներ է իրականացրել՝ Մոլդովայում գրանցված ավիաընկերությունների աշխատանքի որակը գնահատելու նպատակով։ Այնուհետև, փորձագետները զեկույց են պատրաստել, որի համաձայն՝ Դիմումատու ավիաընկերությունները...
Դիմումատուն՝ Քրիստիան Ունգուրեանուն, ազգությամբ ռումինացի է, ծնվել է 1972 թվականին, բնակվում է Ռումինիայի Պլոեշտի քաղաքում։  Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ դատական կարգով ամուսնալուծության գործընթացի ժամանակ իր երեխայի խնամքին և դաստիարակությանը մասնակցելու և նրան տեսակցելու իրավունքից իրեն զրկելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։  Դիմումատուի որդին ծնվել է 2006 թվականին։ 2012 թվականի սեպտեմբերին Դիմումատուի կինը դիմում է ներկայացրել Դատարան՝ ամուսնալուծությունը...
Դիմումատուն՝ Օմեր Գյուները, ազգությամբ թուրք է, ծնվել է 1969 թվականին, բնակվում է Թուրքիայի Այդըն նահանգում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ահաբեկչական կազմակերպությանն աջակցություն ցուցաբերելու և հանցագործության կատարմանն օժանդակելու համար իրեն դատապարտելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից իրեն զրկելու և փաստաբանի բացակայության պայմաններում կատարված հարցաքննության հիման վրա իրեն դատապարտելու որոշման...
Գործը վերաբերում է երեք Դիմումատուների ներկայացրած բողոքներին՝ Ռուսաստանի հակածայրահեղական օրենսդրությանը և իսլամական գրքերի հրատարակումը և տարածումը արգելելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած որոշմանը։ Դիմումատուներն են՝ Իբրահիմ Իբրահիմովը, «Նուրու Բադի» կրթամշակութային հիմնադրամը և Կրասնոյարսկի շրջանի «Մահմեդականների Միացյալ կրոնական խորհուրդ» միավորումը։ Առաջին Դիմումատուն՝ Իբրահիմ Իբրահիմովը, ազգությամբ ռուս է և հանդիսանում է Ռուսաստանում հիմնված «Նուրու Բադի» կրթամշակութային հիմնադրամ հրատարակչական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն։ 2007...
Դիմումատուն՝ Բոշկո Գրյուիչը, ազգությամբ սերբիացի է, ծնվել է 1963 թվականին, բնակվում է Սերբիայի Նովա Պազովա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր երկու երեխաների խնամքին և դաստիարակությանը մասնակցելու և նրանց հետ տեսակցության կարգ սահմանելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր երեխաների հետ շփմանը խոչընդոտելու և նրանց հետ տեսակցության հնարավորությունից իրեն զրկելու մասին։  Մինչև 2001...