Գործը վերաբերում է 16 Դիմումատուների ներկայացրած բողոքներին՝ Միացյալ Թագավորությունում իրականացված զանգվածային գաղտնալսումներին։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են ԱՄՆ Հետախուզական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից իրականացված գաղտնի ծրագրային լրտեսման մասին։
16 Դիմումատուները՝ «Big Brother Watch» կազմակերպությունը, «Հետաքննական լրագրության բյուրո» ամերիկյան կազմակերպությունը, 10 իրավապաշտպան կազմակերպություններ և մի քանի լրագրողներ, բողոքներ են ներկայացրել 2013 թվականի հունիսին ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական...
Դիմումատուն՝ Ադեմ Քասաթը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1984 թվականին, բնակվում է Թուրքիայի Մերսին քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ բանակում ծառայության վատ պայմաններին և զինծառայության ընթացքում ստացած ֆիզիկական և բարոյական վնասների փոխհատուցման պահանջի մասին իր ներկայացրած հայցը մերժելու որոշմանը։ Դիմումատուն բողոքել է նաև Թուրքիայի Զինվորական գործերով Վարչական Բարձրագույն դատարանի անկողմնակալության բացակայության մասին։
2003 թվականի հոկտեմբերին Դիմումատուն ենթարկվել է...
Գործը վերաբերում է 2016 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած դատավճռի վերանայման մասին Խորվաթիայի ներկայացրած միջնորդությանը։
Դիմումատուն՝ Անտոն Մինդեկը, ազգությամբ խորվաթացի է, ծնվել է 1932 թվականին։ Դիմումատուն Խորվաթիայում լույս տեսնող օրաթերթում 2 հոդված է հրապարակել՝ մեղադրելով իր հարևանին իրեն պատկանող տունը և այգին կողոպտելու մեջ։ Այնուհետև, Դիմումատուի ներկայացրած բողոքի հիման վրա վերջինիս...
Դիմումատուն՝ Ֆաթիհ Թաշը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1979 թվականին, բնակվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած 5-րդ բողոքին՝ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։
Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն հանդիսացել է հրատարակչական ընկերության սեփականատեր և գլխավոր խմբագիր։ Դիմումատուն մի քանի գիրք է հրատարակել, և Թուրքիայի իրավապահ մարմինները սկսել են նրա դեմ քրեական հետաքննություն իրականացնել։
2004 թվականի ապրիլին Դիմումատուն գիրք է հրատարակել՝ «Նրանք ասում են, որ...
Դիմումատուն՝ Գարիկ Դադայանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1954 թվականին, բնակվում է Երևանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի դեմ մաքսանենգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավարությանը։
2010 թվականին Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերի մաքսանենգություն կատարելու համար։ Մասնավորապես՝ Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել՝ Երևանից Վրաստան հարստացված ուրանի տեղափոխման գործընթացին...