Գործը վերաբերում է Ադրբեջանում հայտնի իրավապաշտպանի ձերբակալմանը և կալանավորմանը։ Դիմումատուն՝ Ինթիգամ Քամիլ օղլու Ալիևը, ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1962 թվականին։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն բնակվել է Ադրբեջանի Ապշերոն մարզի Սարայ գյուղում։ Դիմումատուն Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է ավելի քան 200 անձանց շահերը։ Դիմումատուն բազմիցս հրապարակայնորեն քննադատել է Ադրբեջանի...
Դիմումատուն՝ Վարտգես Գասպարին, ծնվել է 1957 թվականին, բնակվում է Երևան քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն 10 ամսվա ազատազրկման դատապարտելու մասին 2008 թվականին Դատարանի կայացրած որոշմանը։ Դիմումատուն բողոքել է նաև իր կալանավայրի վատ պայմանների մասին։ 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մի շարք բողոքի ակցիաներ են տեղի...
Դիմումատուն՝ Մուշեղ Սաղաթելյանը, ծնվել է 1950 թվականին, բնակվում է Երևան քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի արժանանալուն, ինչպես նաև՝ իրեն կալանավորելու և ազատազրկման դատապարտելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։ Դիմումատուն կալանավորվել է՝ կառավարությունը բռնի կերպով տապալելու և պաշտոնյաներին հրապարակավ վիրավորելու համար: 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մի շարք բողոքի ակցիաներ և հանրահավաքներ են...
Դիմումատուն՝ Լ․Գ․-ն, ազգությամբ իտալացի է, ծնվել է 1964 թվականին, բնակվում է Բելգիայի Բրյուսել քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ոստիկանության բաժնում աշխատակիցների կողմից խոշտանգումների ենթարկվելուն։ 2008 թվականի մարտին Դիմումատուն դիմել է Բրյուսել քաղաքի ոստիկանության բաժին՝ բողոք հանձնելու նպատակով։ Դիմումատուն բողոքել է իր նախկին կողակցի դեմ՝ իր վրա հարձակում գործելու և խոսքով ու գործողություններով...
Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի սեփականազրկման գործընթացին։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են սեփականազրկման հետևանքով իրենց պատճառված նյութական վնասը փոխհատուցելու պահանջի վերաբերյալ իրենց ներկայացրած հայցը մերժելու որոշման մասին։ Դիմումատուները՝ Լյուդմիլ Կոպանկովը, Միրոսլավ Կոպանկովը, Ստանկա Կոպանկովան և Ստանիսլավ Կոպանկովը, ազգությամբ բուլղարացի են, ծնվել են համապատասխանաբար 1941, 1974, 1941 և 1967 թվականներին։ Դիմումատուները բնակվում են Բուլղարիայի...