Գործի շրջանակներում Դիմումատուները բողոք են ներկայացրել՝ Գուլիևին Ռուսաստանի Դաշնության տարածքից վտարելու որոշման վերաբերյալ։  Դիմումատու Նաթիգ Գուլիևն ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1975 թվականին, իսկ Դիմումատու Յուլիա Շեյնան՝ ազգությամբ ռուս է, ծնվել է 1988 թվականին։ Դիմումատուներն ամուսիններ են և, մինչև Գուլիևին Ռուսաստանից արտաքսելու որոշման հրապարակումը, բնակվել են Ռուսաստանի Դաշնության  Պերմ քաղաքում։ Դիմումատուները միասին են ապրում 2004 թվականից և ունեն երեք երեխա։ 2012 թվականին Դիմումատուներն ամուսնացել են Ռուսաստանի մզկիթներից...
Հոկտեմբերի 8-ին հայտնի է դարձել, թե ովքեր են հաղթող ճանաչվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում: Մասնավորապես, համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմի հայտարարության, մրցույթում հաղթող ճանաչված անձինք են. Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը...
Դիմումատուն՝ Ահմեթ Յոնալը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1956 թվականին, բնակվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն պատկանող հրատարակչական տան հրատարակած գրքի բովանդակության համար իրեն դատապարտելու մասին որոշմանը։ 1999 թվականի դեկտեմբերին Դիմումատուին պատկանող հրատարակչական տան կողմից գիրք է հրատարակվել՝...
«Օլիմպ» արտադրական կոոպերատիվը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի՝ վարչական դատարանում ընթացող վարույթի չափազանց երկար տևողության մասին։  Գործը վերաբերում է հանրային գերակա շահ ճանաչված և օտարված նախկին «Միլանո» խանութի սեփականատիրոջ՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցին՝ խանութի նկուղի և 2-3-րդ հարկերի դիմաց փոխհատուցում...
Դիմումատուն՝ Էլենի Ֆրեզադուն, ազգությամբ հույն է, ծնվել է 1962 թվականին և բնակվում է Հունաստանի Պալայո Ֆալիրո շրջանում։ 1983 թվականից սկսած Դիմումատուն աշխատել է մանկապարտեզում՝ որպես դաստիարակ։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ արտասահմանում ուսուցչի աշխատանք ստանալու համար անցկացված մրցույթի արդյունքներին։ 2007 թվականին Դիմումատուն հայտ է ներկայացրել՝ արտասահման մեկնելու և որպես ուսուցիչ աշխատելու համար Կառավարության աջակցությամբ իրականացվող մրցույթին մասնակցելու նպատակով։ Մրցույթի...