Դիմումատուն՝ Ա․Զ․-ն, ազգությամբ ռուս է, ծնվել է 1945 թվականին, ապրում է Ռուսաստանի Կալինինգրադ մարզում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատավարությանը։ 2007 թվականի հունվարի 17-ին Դիմումատուի որդին գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Հիվանդանոցում տղան ընկել է կոմայի մեջ և մի քանի...
Գործը վերաբերում է ազատազրկման դատապարտված Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ բանտում իր ընտանիքի անդամների կատարած այցելությունների սահմանափակումներին:  Դիմումատուն՝ Անդրեյ Ռեսինը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1974 թվականին։ Դիմումատուն դատապարտվել է ցմահ ազատազրկման և ներկայումս կրում է իր պատիժը Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանում։ Մինչև ցմահ ազատազրկման դատապարտվելը Դիմումատուն բնակվել է Խաբարովսկ քաղաքում։ 2012 թվականից մինչև 2014 թվականը Դիմումատուն կրել է իր պատիժը Սվերդլովսկի շրջանի քրեակատարողական հիմանարկներից մեկում, որը գտնվում է իր տնից 7000...
Դիմումատուները՝ Վալերի Վոյկինը, Մարինա Վոյկինան, Էլեոնորա Շուպնյակը և Վալենտինա Վոյկինան, ազգությամբ ուկրաինացիներ են, ծնվել են համապատասխանաբար 1978, 1984, 1951 և 1948 թվականներին և ապրում են Ուկրաինայի Գորլովկա քաղաքում։ Վալենտինա Վոյկինան մահացել է 2010 թվականի դեկտեմբերին։ Հայցը ներկայացրել է նրա որդին՝ առաջին Դիմումատուն։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքներին՝ ծառայությունից դուրս գտնվող ոստիկանության աշխատակցի կողմից կատարած հարձակման, քրեական գործի պատշաճ կարգով հետաքննության բացակայության, առաջին Դիմումատուի անհիմն կալանավորման և ոստիկանների...
Դիմումատուները՝ Ռեջափ Ալթոն Էրարսլանը, Սևթափ Սեմա Մուրաթը, Բահրիյե Ուղուրելը և Ջիհան Դեմիրջի Թանսելը, ազգությամբ թուրք են, ծնվել են համապատասխանաբար 1950, 1956, 1954 և 1960 թվականներին։ Դիմումատուները բնակվում են Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Համապատասխան ժամանակաշրջանում Դիմումատուները հանդիսացել են Թուրքիայում գործունեություն ծավալող «Ժամանակակից կյանքի աջակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամներ և ղեկավարներ։ Դիմումատուները...
Դիմումատուն՝ Սերգեյ Գիրլյանը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1972 թվականին, ներկայումս բնակվում է Ուկրաինայի Օդեսա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր նկատմամբ տուգանք նշանակելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է գրավոր մաքսային հայտարարագրի բացակայության պայմաններում երկրից մեծ քանակությամբ կանխիկ արտարժույթի արտահանում իրականացնելու համար...