Դիմումատուները՝ Վիկտոր Մոկանուն, Պավել Ռադուկանուն և Սեմիոն Միտիտելուն, ազգությամբ մոլդովացի են, ծնվել են համապատասխանաբար 1951, 1935 և 1961 թվականներին։ Համապատասխան ժամանակաշրջանում Դիմումատուները բնակվել են Մոլդովայի Սինջերա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողը պետության կողմից բռնագրավելու որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են Սինջերա...
Եվրոպայի խորհուրդը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Նիդերլանդների Թագավորության դեսպանատան և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ հոկտեմբերի 24-ին անցկացրել է մեկօրյա սեմինար փաստաբանների և իրավապաշտպանների համար: Այն նվիրված էր խտրականության դեմ պայքարի ազգային և միջազգային փաստաթղթերի հիման վրա իրավունքների պաշտպանության թեմային: Սեմինարը կազմակերպվել է «Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների...
Դիմումատուն՝ Իվան Պատալախը, ծնվել է 1961 թվականին, ազգությամբ ռուս է և ապրում է Մայնի ֆրանկֆուրտ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի այն հայտարարությանը, որ ներպետական դատական մարմիններն իր մինչդատական կալանավորման վերաբերյալ գործի քննություն անհապաղ չեն իրականացրել։ Դիմումատուին կալանավորել և նախնական կալանավորման վայր են տեղափոխել 2013 թվականի հոկտեմբերին մի շարք մեղադրանքների հիման վրա, ներառյալ լայնամասշտաբ խարդախության ու կաշառակերության համար։ Վերջինս սկսել է վիճարկել իր մինչդատական կալանավորման որոշման օրինականությունը 2014 թվականի հունվարից: 2014 թվականի...
Դիմումատուն՝ Լազար Պենդովը, ազգությամբ բուլղարացի է, ծնվել է 1986 թվականին, բնակվում է Պլովդիվ քաղաքում։ Գործը վերաբերում է ոստիկանության կողմից վեբ կայքերի և սերվերի առգրավմանը, դրանց գործունեության սահմանափակմանը։   2010 թվականի հունիսին ոստիկանությունը խուզարկել է այն տարածքը, որտեղ գտնվել է համակարգչային սերվեր և այն առգրավել է։...
Դիմումատուն՝ Խադիջա Իսմայիլովան, ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1976 թվականին և բնակվում է Բաքվում: Դիմումատուն հայտնի հետաքննող լրագրող է, աշխատել է «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայությունում։ Նա հայտնի է Ադրբեջանի իշխանությունների հանդեպ խիստ քննադատությամբ և հետաքննություններ է անցկացրել երկրում կոռուպցիոն գործընթացների վերաբերյալ, որոնք հովանավորվում են ամենաբարձր մակարդակով: Բացի...