Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, կարեւորել փոխայցերի ակտիվացումը, համագործակցությունը բարեկամական խմբերի մակարդակում: ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության...
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է խիստ դատապարտի ԱՄՆ բոլոր անօրինական սպառնալիքները։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչիի նամակում՝ հասցեագրված կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին։ «ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է ամենալուրջ կերպով դատապարտի Միացյալ Նահանգների անօրինական եւ անզուսպ քաղաքականությունը, ինչպես...
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ԱՄՀ փորձագետների խումբը երկշաբաթյա այց է կատարել Թբիլիսի, որի շրջանակներում հանդիպումներ են կայացել երկրի կառավարության տնտեսական բլոկի, մասնավոր և բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ: Հայտնի է, որ ԱՄՀ Գործադիր խորհուրդը կքննարկի Վրաստանին հերթական վարկ հատկացնելու մասին որոշումը 2018 թվականի դեկտեմբերին:  «Արդյունավետ քննարկումներից հետո Վրաստանի իշխանությունները և ԱՄՀ-ն...
ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման 14 անդամների գործով դատական նիստին պաշտպաններն իրականացրին բողոքի ակցիա: Նրանք նիստերի դահլիճ մտան միանման շապիկներով, որոնց վրա գրված էր «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին» և «մի՛ բռնաբարեք իրավունքը» տողերը: Նշենք, որ նախքան փաստաբանների նիստրի դահլիճ մտնելը դատավոր Արտուշ Գաբրիելյանը անսպասելի հետաձգեց նիստը` անգամ չընթերցելով պաշտպանների զննությանը...
Երևանում այսօր ներկայացվել է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցը, որին նախորդել է Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի և ՏՀԶԿ քարտուղարության ներկայացուցիչ Ռուսուդան Միխելիձեի մասնակցությամբ  ասուլիսը: Փոխնախարար, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հակակոռուպցիոն ցանցի ազգային համակարգող Սուրեն Քրմոյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի գրանցած հաջողություններն ու առկա խնդիրները: Խոսելով մի շարք կարևոր հակակոռուպցիոն բարեփոխումներից՝ Սուրեն Քրմոյանն առանձնացրել է հանրային ծառայության և քաղաքացիական ծառայության ոլորտների օրենսդրության...