Կարեն Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ մայիսի 30-ին իր տատի՝ Դիլիջան քաղաքի բնակչուհի Հասմիկ Ասատրյանի մահից հետո իր մոտ վերցնելով վերջինիս կենսաթոշակի ստացման բանկային քարտը, լռություն դրսևորելով և նրա մահվան լուրը չհաղորդելով համապատասխան մարմիններին, 4 ամիս շարունակ բանկոմատից գումարը կանխիկացնելու եղանակով, խաբեությամբ հափշտակել է...
ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալու համար նախատեսվում է  պատասխանատվություն: ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածը սահմանում է՝ քաղաքացիական գործով սուտ ցուցմունք տալը, քրեական գործով վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալը, քրեական կամ քաղաքացիական գործով փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալը, թարգմանչի կողմից ակնհայտ uխալ թարգմանություն...
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետն ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել իրեն կաշառք տված` նույն հիմնարկի կալանավորի օգտին, այն է` ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով թմրամիջոց և առանձնապես...
Այսօր քննարկման է դրվել «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացման հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  կողմից: Ըստ ներկայացված նախագծի՝ ՀՀ-ում ներկայումս ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ կենտրոնացված հաշվառում չի իրականացվում: Ընտանիքում բռնության երևույթի տարածվածության, ծավալների և դրսևորման ձևերի մասին տեղեկատվությունը ձևավորվում...
Այսօր Շիրակի մարզի ընդհնուր իրավասության դատարանում, դատավոր Աշոտ Մանուկյանը հրապարակեց Գյումրիում սպանված 26-ամյա Արտյոմ Ադանալյանի գործով դատավճիռը: Գործով ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման:  Հավելենք, որ դատարանը բավարարել է տուժողի իրավահաջորդի քաղաքացիական հայցը, որի համաձայն Արթուր Մարտիրոսյանից  հօգուտ Ռուզաննա Ադանալյանի բռնագանձել 3 միլիոն 549 հազար դրամ։ Հիշեցնենք, որ  Արթուր Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել...