Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով, ցուցմունք տվեց վկա Խաչիկ Մինասյանը:
Դիմելով դատարանին վկան հայտնեց, որ ճանաչում է գործով բոլոր ամբաստանյալներին, որոնց հետ ունեցել է ընկերական հարաբերություններ, սակայն չի ցանկանում ցեուցմունք տալ, քանի որ բացարձակապես ոչինչ չի հիշում դեպքից, բացի...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա: Այսպես, 24.01.2018թ.-ին Արագածոտնի...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանների նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ՝ հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը այսօր չկայացավ: Ամբաստանյալներից Արարատ Նիկողոսյանի նշիկները հեռացրել են, ինչի արդյունքում էլ բժիշկները թույլ չեն տվել վերջինիս ներկայանալ դատարան:
Նշենք, որ այսօր պետք է շարունակվեր վկանների հարցաքննությունը:...
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 309 դեպք, որից 132-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 157 կենցաղային կանչ, 60 հրդեհ, 48 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 59 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ...
Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության, Մասիսի բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով, մարտի 16-ին, ժամը 11.00-ին, Երևան քաղաքի Պետական Մանկավարժական Համալսարանի հարակից տարածքից բերման է ենթարկվել 1972 թ....







