Վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիներն սկսել են բողոքի ակցիաները: Այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ երթն սկսել է իրականացնել «Լամբադա» կամրջի մոտից: Վերջինս բոլոր քաղաքացիներին կոչ է արել առժամանակ չփակել փողոցները՝ թույլ տալով, որպեսզի երթևեկությունը վերականգնվի: Այս պահին երթի մասնակիցները Կոմիտասի պողոտայում են, իսկ մայրաքաղաքի այլ տարածքներում քաղաքացիները  շարունակվում ...
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել առժամանակ դադարեցնել փողոցների փակումը՝ նշելով, որ տեղեկություններ ունի, որ Երևանում կան առանց համարանիշների կամ համարանիշները փակած մեծ թվով ավտոմեքենաներ: Նա իր աջակիցներին կոչ է արել թույլ չտալ, որպեսզի նման մեքենաները երթևեկեն, քանի որ վտանգ են ներկայացնում մարդկանց համար: «Կոչ եմ անում...
2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, կալանավորների զբոսանքի տրամադրման ժամանակ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ կալանավորված անձինք, բռնություն գործադրելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, նրա ձեռքից խլելով բանտային բանալին, դուրս են եկել թիվ 6 մասնաշենքի միջանցք և բացել թվով 6 խցերի դռները: Դրանից հետո,...
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը վարչապետի ընտրության անցկացման մասին. Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
ՀՀ Հատուկ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել ըստ որի՝ քննչական մարմիններն ապակաքաղաքական մարմիններ են: Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունը. «Քննչական մարմիններն ապաքաղաքական մարմիններ են և ծառայողները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ «ՀՀ քննչական կոմիտեի մասին»  ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն ուղղակի սահմանում է, որ Քննչական կոմիտեի ծառայողը...