Այսօր Երևանում չեն լինի խաղաղ անհնազանդության ակցիաներ, այս մասին երեկ Հանրապետության հրապարակում հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նշեց, որ ապրիլի 27-ին հանրահավաք տեղի կունենա Գյումրի քաղաքում, իսկ ապրիլի 28-ին Վանաձորում: Ապրիլի 29-ից գործողությունները Երևանում ու ողջ հանրապետությունում կվերսկսվեն ամբողջ ծավալով: Այսօրվա անելիքներին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ տեսանյութում: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2031599690493749/    
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների: Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող...
Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարաել, որում ասվում է, որ երեկ հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի  հետ: «Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։ Հ.Գ. Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր...
Դիմումատուն՝ Պանայոտիս Դիմիտրասը, ազգությամբ հույն է, ծնվել է 1953 թվականին և ապրում է Հունաստանի Գլյկա Ներա արվարձանում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է, որ Հունաստանի կառավարության պաշտոնյայի դեմ զրպարտության դեպքի համար նրա հարուցած քրեական գործի էության մասին լսում չի իրականացվել, քանի որ պաշտոնյան Հունաստանի խորհրդարանի պատգամավոր ընտրվելուց հետո արտոնություններ է ձեռք բերել։ Հետագայում տեղի իշխանությունների նախաձեռնությամբ քրեական գործի հարուցման փուլում հետաքննությունը մի քանի անգամ...
Երեկ Իմ քայլը նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության ​​հրապարակից հայտարարեց, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չի կարող արտակարգ դրություն հայտարարել, մասնավորապես, ասելով. «Նա հանկարծ չհամարձակվի վարչապետի լիազորություններ իրեն վերագրել։ Դա կարող է համարվել նույնիսկ քրեական հանցագործություն»: Legalinfo.am- ի խնդրանքով «Ի-էԼ-ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի իրավաբան Ռուզաննա Հարությունյանը պարզաբանում է։ Ըստ...