ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի առանձին պաշտոնատար անձինք դատապարտյալներից պարբերաբար որպես կաշառք ստացել են առանձնապես խոշոր չափերով գումարներ` ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար: Այդ մասին տեղեկացնում է ՀՔԾ տեղեկատվական կենտրոնը: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով...
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ալվինա Գյուլումյանը հոկտեմբերի 23-ին ստանձնել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը: Այս մասին Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի մասին օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովում տված երդմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝...
ՀՀ արդարադատության նախարարությունում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում: Վերջինին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը,  Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (ԱԱԵՀ) անդամ Ֆրանս ֆան դեր Դոելեն, Եվրոպայի խորհրդի քարտուղարության ներկայացուցիչ Սոֆո Գելաշվիլին, ԱԱԵՀ դատական համակարգերի գնահատման աշխատանքային խմբի անդամ Ադիս Հոջիչը, ՀՀ արդարադատության նախարարության և...
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` վեր հանելով հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի խնդրահարույց կետերը: Ինչպես այդ մասին այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը, Պաշտպանն առաջարկել է անցկացնել պատշաճ հանրային քննարկումներ շահագրգիռ կառույցների հետ և արդյունքում վերանայել նախագիծը:  Օրինագծով կնոջը նախածննդյան ու...
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Այդ մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակը: Օմբուդսմենն ու դեսպանը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխգործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրին, դրա կիրառմանը և մշտադիտարկմանը: Դեսպան...