ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2019-ի առաջին 10 ամսվա տվյալներով՝ 7.1% տնտեսական ակտիվության ցուցանիշ է գրանցվել։ «Գրեթե ակնհայտ է, որ 7% մոտիկ տնտեսական աճ ենք ունենալու, բայց ֆինանսների նախարարությունը տնտեսական աճի հնարավոր ցուցանիշը գնահատում...
Երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` այսօրվանից ես դադարեցնում եմ ՀՀ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը: Այս մասին հայտարարել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նրա տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ Արմավիրի մարզպետ նշանակվելն ընկալել եմ վերադարձ դեպի տուն, իմ ծննդավայր, որտեղ մարդիկ ինձ միշտ շատ հարազատ են եղել,...
Օրեր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը ժամանել է Շրի Լանկա, որտեղ բանակցություններ է վարել Կենտրոնական բանկի, գանձապետարանի և Շրի Լանկայի Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ: Բանակցությունների ժամանակ քննարկվել են հինգերորդ տրանշի գումարի փոխանցման մասին հարցերը։ ԱՄՀ-ի վարկը պետք է հատկացվեր Շրի Լանկային 2018 թվականի նոյեմբերին։
Հունիսի 1-ին Ռուսաստանը ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունները ստանձնում են Անվտանգության խորհրդի նախագահությունը հերթով՝ այբբենական կարգով, անգլերենի այբուբենի համաձայն։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանի նախագահությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստեր կհրավիրի և կհաստատի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից նշանակված հանդիպումների օրակարգը։ Հունիսի 1-ին տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ժամանակ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլիյ Նեբենզիան կպատասխանի լրագրողների հարցերին, կներկայացնի ընթացիկ ամսվա աշխատանքային ծրագիրը և կանդրադառնա այն առաջնային թեմաներին, որոնք Ռուսաստանը պատրաստվում է քննարկել...
Հուլիսի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղացիների հետ։ Ընդունելության եկած քաղաքացիները ոստիկանության պետին ներկայացրին դիմումներ, բողոքներ, առաջարկություններ։ Նրանց հուզող հարցերը և՛ ոստիկանության իրավասության շրջանակում էին, և՛ դրանից դուրս։ Քաղաքացիներից շատերը նախկինում տուժել էին հանցագործություններից և խնդրում էին, որ դրանք հնարավորինս արագ բացահայտվեն։ Վալերիյ Օսիպյանը հավաստիացրեց, որ ոստիկանությունը...