ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցության արդյունքում օրենսդրական բարեփոխումներ են իրականացվելու ազատությունից զրկված անձի իրավունքների իրացման համար: Մասնավորապես, 2016 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել էին ազատությունից զրկված անձանց իրավունքների իրացմանը վերաբերող մի շարք խնդիրներ, որոնց անդրադարձ էր կատարվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի...
Պոլսահայ ականավոր գործիչ, «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարությունն ընթանում է անսպասելի զարգացումներով: Ինչպես այս մասին, «ermenihaber.am»-ի փոխանցմամբ, տեղեկացրել է թուրքական «Քամութուրք» լրատվակայքը, Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների բաժնի դատախազ Գյոքալփ Քյոքչուի իրականացրած վարույթում որպես կասկածյալ ներգրավվել է Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռեշաթ Ալթայը: Ստամբուլի...
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  կայացավ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը, որի ժամանակ ցուցմունք տվեց գործով վկա Արթուր Զարաֆյանը:  Վկան պատմեց, որ ինքը ճանաչում է բոլոր ամբաստանյալներին, նրանց հետ ունեցել է նորմալ հարաբերություններ և եղել է Գնել Թևոսյանի, Նորիկ Սահակյանի և Մովսես Ազարյանի դասակի...
Այսօր ոստիկանությունը Սայաթ-Նովա փողոցից, Անի հյուրանոցի մոտակայքից բերման են ենթարկել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով: Այս մասին հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ավանդական ծրագիրը, որին այս տարի մասնակցում են 16 երկրներից ժամանած ավելի քան վեց տասնյակ մանկավարժներ: Վերապատրաստման ծրագրի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը` կարևորելով դպրոցի դերակատարումը հանրային կյանքում.  «Նոր Հայաստանում ուսուցչի կերպարը պետք է...