Գործը վերաբերում է «փողերի լվացման» պատճառով ՀՀ ԱԳ նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի կալանավորմանը։ Դիմումատուն՝ Ալեքսանդր Արզումանյանը, ձերբակալվել է 2007 թվականի մայիսին և տեղափոխվել կալանավայր։ Դատարանը նրա կալանավորման մասին որոշում է կայացրել՝ հաշվի առնելով հանցանքի ծանրությունը և նրա՝ իրավապահներից խուսափելու, արդարադատութանը խոչընդոտելու և օրենքը կրկին խախտելու...
Սահմանադրական դատարանն իր 2018 թվականի հուլիսի 10-ի ՍԴՈ-1424 որոշմամբ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասին, զինծառայողի՝ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակվելու մասով ճանաչել է Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 73-րդ և 82-րդ...
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի բնակիչ Տիգրան Մարտիրոսյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի վարույթը կարճվել է։ Լոռու մարզի բնակիչ Տ.Մարտիրոսյանի դին՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել է  2017 թվականի մայիսի 25-ին՝ կեսգիշերին, իր տան տարածքում։ Նախնական քննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում...
Հայաստանը 14 երկրների շարքում է, որոնք զեկուցելու են մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ: Հունվարի 20-ին Ժնևում կսկսվի Աշխատանքային խմբի հերթական նիստը, որը գնահատում է մարդու իրավունքների վիճակը բոլոր պետություններում՝ առանց բացառության: Այս գործընթացը կոչվում է «համընդհանուր պարբերական վերանայում»: Առաջիկա նստաշրջանի ընթացքում, որը կտևի հունվարի 20-ից...
Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» գլոբալ գործընկերության երկրների ներգրավման ղեկավար Սաբինե Ռակոտոմալալային: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը բարձր է գնահատել UNICEF-ի կողմից իրականացվող...