ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս տղայի մահվան պատճառ հանդիսացած վրաերթի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Արմավիրի մարզում «Беларус» մակնիշի առանց պետական համարանիշի տրակտորը Վանանդ գյուղի դաշտամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակչին՝ ծնված 2004թ.: Վերջինս մարմնական վնասվածքներով...
Օգոստոսի 29-ին, ժամը 15:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում` Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ-ից հաղորդում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել...
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 29-ին ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորած պատվիրակությանը: Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության ղեկավարին եւ կանադացի խորհրդարանականներին Արցախ այցելելու որոշման համար՝ նշելով, որ այնտեղ նրանք անաչառ տեղեկատվություն կստանան թե՛ Արցախի, թե՛ ԼՂ հակամարտության մասին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 29-ին հրավիրված նիստում քննարկել է առաջիկա աշնանային նստաշրջանի եւ առաջին քառօրյայի օրակարգերում ընդգրկվելիք մի շարք հարցեր։ Հանձնաժողովի օրակարգի հաստատումից հետո ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հանձնաժողովականներին է ներկայացրել «Ճարտարապետական գործունեության մասին» եւ եւս երկու օրինագծից բաղկացած...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆ. Հ.-ի հաղորդման և ՀՀ ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա: Հատուկ քննչական ծառայությունից հաղորդում են, որ Ֆ. Հ.-ն ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հաղորդում, ապա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ցուցմունք է տվել, որ 2017թ.-ի օգոստոսի 27-ին` Երևան քաղաքի...