«Սիրելի՛ հայրենակիցներ, Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին, դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես...
Հանրապետության Հրապարակում  18:30 Նիլոլ Փաշինյանը հանրահավաք է անցկացնելու: Այժմ Նիլոլ Փաշինյանը երկու ժամով դադար է խնդրել։ Նա գտնվելու է իր գրասենյակում՝ երկուի օրերին բաց թողած տեղեկատվությանը ծանոթանալու և բերման ենթարկվածների ազատման հարցը լուծելու համար։ Նա նաև նշեց եղած ինֆորմացիան գործընկերների հետ քննարկելու մասին։ Նա խնդրեց ցույցի մասնակիցներին չհետևել իրեն։
Լուսանկարները  Վանաձորի ավագանու անդամ Վահե Կռոյանի ֆեյսբուքյան էջից
Այս պահին ՀՀ բոլոր բուհերից ուսանողական խմբեր դասադուլ են անում: Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Պոլիտեխնիկ, ԵՊՀ, Բժշկական, Թատերական, ՀՊՏՀ, Սլավոնական, Ֆրանսիական դուրս են եկել դասադուլի»: Նշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հարյուրավոր ուսանողներ Հերացի փողոցով խաղաղ երթ էին անում, երբ...