Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստի ժամանակ, ամբաստանյալներից Գնել Թևոսյանը դատարանին հայտնեց, որ ունի առողջական խնդիրներ և չի կարող մասնակցել դատական նիստին: Վերջինիս պաշտպանը ևս  հայտնեց, որ իր պաշտպանյալն ի վիճակի չէ նիստին մասնակցելու:  Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց ամբաստանյալի...
Սյունիքի մարզի բնակչուհին երեխային   վաճառելու փորձ է կատարել, սակայն հոգեճնշող վիճակում վերջինիս դիտավորությամբ սպանել է:  2017թվականի հունիսի 22-ին նախաքննության մարմինը Էմիլիա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-168 հոդվածի 1-ին մասով և 106 հոդվածով, որ նա, 2017 թվականի մայիսի կեսերին, իրեն պատկանող բնակարանում 1000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի վերանորոգում...
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը, որտեղ տեղի կունենա ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցում է 1300 մարդ, այդ  թվում հյուրեր Հայաստանից ու արտասահմանից, ինչպես նաև լրատվամիջոցների ղեկավարներ:  ԱԺ հատուկ նիստը բացեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այնուհետեւ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրվեց...
Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից առաջ տիկնոջ հետ այսօր առավոտյան հյուրընկալվել է Հանրապետության Նախագահի նստավայրում: Արմեն Սարգսյանին և տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Նախագահական նստավայրի ոսկեզօծ դահլիճում հյուրընկալության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ րոպեներ անց տեղի կունենա...
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Ասյա Խաչատրյանի և Արցախի ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցածի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ  նշվում է, որ Պաշտպանի աշխատակազմի տրամադրության տակ եղած նյութերն ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն: «Ի պատասխան ԱՀ ոստիկանությանը հասցեագրված ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի մարտի 28-ի գրության՝ ներկայացվել են Ասյա Խաչատրյանի պնդումների...