Հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննությամբ, այդ թվում` սուտ մատնություն կատարած անձանց ինքնախոստովանական ցուցմունքների արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները հանիրավի մեղադրվել են պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Այսպես, Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով վկա Դավիթ Եփրեմյանը, նախազգուշացված...
ՀՀ դատախազությունը, կարևորելով Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման գործընթացում լրագրողների մասնագիտական օրինական գործունեության քրեաիրավական պաշտպանության գործուն մեխանիզմների և ընթացակարգերի երաշխավորումը, ձեռնարկում է օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերի արդյունավետ քննությունն ապահովելու ուղղությամբ: Այս համատեքստում դատախազությունը մշտադիտարկման համապատասխան կառուցակարգերով իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահել...
Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրաժարվել է մասնակցել բանակցություններին, որը պետք է կայանար այսօր` 12։00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
Նիկոլ Փաշինյանը բանակցությունների սենյակում, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ Կարեն Կարապետյանի նրա նստատեղն այժմ զբաղեցնում է իր ուսապարկը և գլխարկը, քանի որ վերջինս չի եկել:
Փաշինյանն ասաց, որ եթե ՀՀԿ-ականը...
Նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք,որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
Երեկ Իմ քայլը նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակից հայտարարեց, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չի կարող արտակարգ դրություն հայտարարել, մասնավորապես, ասելով. «Նա հանկարծ չհամարձակվի վարչապետի լիազորություններ իրեն վերագրել։ Դա կարող է համարվել նույնիսկ քրեական հանցագործություն»:
Legalinfo.am- ի խնդրանքով «Ի-էԼ-ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի իրավաբան Ռուզաննա Հարությունյանը պարզաբանում է։ Ըստ...