Առարկայական ծրագրերի և չափորոշիչների պահանջների կատարումն ապահովելու նպատակով կրթության և գիտության նախարարությունը դիմում է ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ մինչև ուսումնական տարվա ավարտը բաց թողնված դասաժամերը լրացնելու համար:
Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»`...
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Բ.-ն հաղորդում, ապա` նույնաբովանդակ բացատրություն է տվել, որ նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել և խոշտանգել:
Մասնավորապես, Հ. Բ.-ն հայտնել է, որ 2018թ.-ի մարտի 28-ին «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները նկատել են, որ ինքը պարանի միջոցով հաղորդակցվում է հարևան խցի դատապարտյալի հետ: Հասկանալով,...
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Factor.am» կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2018թ. ապրիլի 18-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը հաղորդագրություն է տարածել առ այն, որ 2018թ. ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում...
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը սկսել է ստորագրահավաք՝ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ պայմանն ապահովելու համար:
Հանրապետական կուսակցությունը երեկ պատրաստակամություն հայտնեց սատարել այն թեկնածուին, որին կառաջադրի խորհրդարանի պատգամավորների 1/3-ը, այսինքն՝ վարչապետի պաշտոնում առաջադրման համար անհրաժեշտ է առնվազն 35 պատգամավորի ստորագրություն: Լրագրողների հետ զրույցում խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ...
ԱԺ-ում քննարկվում է Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար առաջադրված Էմիլ Բաբայանի թեկնածությունը
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Էմիլ Բաբայանի թեկնածության հարցը: ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածույին ներկայացրեց ՀՀ պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
Վերջինս ներկայացնելով Էմիր Բաբայանի թեկնածությունը, նշեց, որ նա 2006 թվականից սկսած իր հետ ներգրավված է եղել ՄԻԵԴ-ում Հայաստանի շահերը ներկայացնելու...