Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ծրագրեր իրականացնել առանց խցանումների երթևեկություն ապահովելու համար։ Այս ուղղությամբ հերթական նորամուծությունն է ներդրվել մայրաքաղաքի մի խաչմերուկում։ Այս սարքերը նորույթ են ոչ միայն հանրապետությունում, այլև տարածաշրջանում։ Ուլտրաձայնային սենսորները արտադրվում են Հայաստանում։ Արդեն մի քանի օր է ինչ գործում է Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկի լուսացույցերի սենսորները, սակայն դրական փոփոխությունն արդեն...
ՃՈ-ն շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել Երևան մտնող ճանապարհահատվածներում և մայրաքաղաքում: Մարտի 5-ից 11-ը ՃՈ  հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 175 տրանսպորտային միջոց: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?time_continue=26&v=YjeQQGBcOUo
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի մարտի 24-ին Երևան քաղաքի Տպագրիչների փողոցում՝ Վարդանանց անցուղի-Հանրապետության փողոց հատվածում, և Վարդանանց անցուղում՝ Վարդանանց փողոց-Տպագրիչների փողոց հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Վարդանանց անցուղու և Տպագրիչների փողոցի նշված հատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Վարդանանց փողոցից դեպի...
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում նախատեսվում է տուգանք: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?time_continue=15&v=XAcBQIv1qxI
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 10-ից Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի և դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Բագրևանդի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 2-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի...