Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանների նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը։ Այսօրվա նիստին շարունակվեց վիճաբանության ականատես-տուժող Սանասար Բադալյանի հարցաքննությունը։ Վկան նշեց, որ Փառանձեմ Մեյթիխանյանը դեպքից 6֊7 ամիս հետո զանգահարել է իրեն և սպառնացել. «Արագ-արագ խոսում էր, ասել...