Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Հայկական PR մրցանակաբաշխությանն արժանացել է տարվա պետական կառույց մրցանակին։
Միջոցառման կազմակերպիչ «Հայկական Փի Ար ասոցիացիայի» ղեկավար Աստղիկ Ավետիսյանը մրցանակ հանձնելիս նշել է, որ միակ կառույցն է, որի վերաբերյալ որևէ բացասական գնահատական չեն ստացել PR փորձագետների ու ԶԼՄ ներկայացուցիչների կողմից։
Ինչպես նշում են կազմակերպիչները, PR մրցանակաբաշխությունը հիմնված է գիտական ուսումնասիրությունների և անկախ փորձագետների կարծիքի վրա։ Հետազոտական աշխատանքների ընթացքում իրականացվել են հարցումներ թիրախային խմբերի (PR փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ) հետ, մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը, ի մի են բերվել Հայաստանում հանրային կապերի ոլորտում իրականացված լավագույն ծրագրերն ու միջոցառումները:
Բարձր ենք գնահատում «Հայկական Փի Ար ասոցիացիայի» և մրցանակաբաշխության աջակիցներ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ու Հայաստանում Beeline ընկերության համատեղ աշխատանքը: Մեզ համար կարևոր է նաև պրոֆեսիոնալ PR փորձագետների ու ԶԼՄ ներկայացուցիչների գնահատականները մեր աշխատանքին:
Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համատեղ իրականացրած Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում ծրագրի շրջանակում մշակվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված են բանտային առողջապահության հիմնախնդիրներին և բարեփոխումներին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում առողջության պահպանման իրավունքի իրացման գործընթացի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Ի թիվս այլնի՝ կարևորվում է այնպիսի ձեռնարկի մշակումը, ինչպիսին «Բանտային առողջապահության...
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ՍՊ ընկերության հիմնադիր և գործադիր տնօրենի կողմից փաստաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով յուրացման և խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 29-ամյա կնոջը:
Նախնական քննության տվյալներով՝...
https://www.youtube.com/watch?v=OIhcEGQy_ms
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու լեզուների ուսուցման կենտրոնից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2018թ. նոյեմբերի 6-ի ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 7-ի ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է...
Ավարտվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գոգավան-Պրիվոլնոյե սանիտարական կարանտինային կետի պետի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության...