ԱՄՆ-ն 10 տոկոսի չափով նոր մաքսատուրքեր է սահմանել Եվրամիության օդանավերի և 25 տոկոսի չափով՝ գյուղատնտեսական ու արդյունաբերական արտադրանքի վրա։ Այդ որոշումը դարձել է ԱՄՆ-ի 2004 թվականի հայցով Առևտրի համաշխարհային կազմակերպության Վեճերի լուծման մարմնի վճռի արդյունքը: Հոկտեմբերի սկզբին ԱՀԿ-ի միջնորդ դատավորները հավաստել էին այն ապրանքների ծավալը, որոնց վրա կարող են...
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Ճապոնիան բողոք է ներկայացրել Հարավային Կորեայի դեմ։ Մասնավորապես՝ Ճապոնիան բողոքել է առևտրային նավաշինական ընկերություններին Հարավային Կորեայի կողմից հատկացված ապօրինի ֆինանսական աջակցության մասին: Ճապոնիայի առևտրի նախարարը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է առևտրային նավերի, այդ թվում` նաև հում նավթի, հեղուկ գազի և ծովային բեռնարկղերի փոխադրման համար նախատեսված նավերի մշակմանը, արտադրությանը, վաճառքին և գնումներին։ Ճապոնիայի...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է նոր մաքսատուրքեր և սահմանափակումներ սահմանել այն պետությունների նկատմամբ, որոնք ԱՄՆ-ի հետ «արդար առևտրային գործարք» չեն կնքել:«Սահմանված մաքսատուրքերի շնորհիվ ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարներ է գանձում: Դա նաև լավ է բանակցային գործընթացի տեսանկյունից, քանի որ եթե որևէ երկիր մեզ հետ արդար առևտրային գործարք չի կնքել, ապա մենք պետք է նոր մաքսատուրքեր սահմանենք այդ երկրի նկատմամբ: Ամեն դեպքում, նոր աշխատատեղեր և ձեռնարկություններ կստեղծվեն:...
Այս տարվա հոկտեմբերի 1-ին Քաթարը Սաուդյան Արաբիայի դեմ հետաքննություն սկսելու պահանջով հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)։ Մասնավորապես՝ Քաթարը մեղադրել է Սաուդյան Արաբիային մտավոր սեփականության իրավունքների խախտման մեջ։ Այս մասին հաղորդել է Քաթարի էկոնոմիկայի և առևտրի նախարարությունը։  Քաթարը բողոքել է քաթարական beIN հեռարձակող ընկերության գործունեությունը Սաուդյան Արաբիայում արգելելու որոշման մասին։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանություն...
Ընթացիկ տարվա օգոստոսի 20-ին Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ընդունել ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի ներկայացրած հայցը։ Այս մասին հայտարարվել է կազմակերպության պաշտոնական կայքում։ Թուրքիայի ներկայացրած հայցը վերաբերում է թուրքական պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերը բարձրացնելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշմանը։  ԱՀԿ-ն պատրաստվում է քննել Թուրքիայի հայցը վեճերի լուծման ընթացակարգի առաջին փուլում։ Այնուհետև, ԱՀԿ-ի շրջանակներում գործող վեճերի կարգավորման մարմնի գլխավորությամբ երկու երկրների հետ խորհրդակցություն...