Այս տարի ՄԱԿ-ը նշում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակը։ Այս նշանավոր փաստաթղթում առաջին անգամ առանձնացվել են մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից:1992 թվականի դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել՝ հոկտեմբերի 17-ը հռչակելով Աղքատության վերացման միջազգային օր։ ՄԱԿ-ը կոչ է...
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար  Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը վրդովմունք է հայտնել՝ անչափահաս հանցագործին մահապատժի դատապարտելու Իրանի հերթական որոշման կապակցությամբ։ Միայն այս տարի Իրանում նույն ճակատագրին են արժանացել ևս երեք անչափահաս հանցագործներ: Այս կապակցությամբ Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարը շեշտել է, որ միջազգային օրենքը խստորեն արգելում է անչափահաս անձանց նկատմամաբ մահապատժի կիրառումը` անկախ հանցագործության տեսակից և հանգամանքներից։ Իրանում անչափահաս երեխան դատապարտվել է մահվան՝ 15 տարեկան...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին, որի բացումը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Վարչապետը ելույթ կունենա նիստի շրջանակներում, թե այս անգամ նա հանդես կգա միայն ունկնդրի դերում: Հիշեցնենք, որ նախորդ տարի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Փաշինյանն...
30.05.2014-ՄԱԿ-ի մի շարք անկախ փորձագետներ կարծում են, որ «սիրիական գործը» Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) հանձնելու` Անվտանգության խորհրդի (ԱԽ) անընդունակությունը միայն նպաստում է Սիրիայում մարդու իրավունքների դեմ նոր հանցանքների ավելացմանը: Մայիսի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը և Չինաստանը վետո էին կիրառել այն նախագծի դեմ, որով նախատեսվում էր «սիրիական գործը» հանձնել Միջազգային...
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 15 նոր անդամների ընտրությունը 3 տարի ժամկետով՝ սկսած 2015 թ. հունվարի 1-ից: Առաջին փուլով գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել են Ալբանիան, Լատվիան (արևելաեվրոպական երկրների խումբ), Նիդերլանդները, Պորտուգալիան (արևմտաեվրոպական երկրների և Այլ պետությունների խումբ), Գանան, Նիգերիան (աֆրիկյան երկրների խումբ), Բանգլադեշը, Կատարը...