ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է, որ Իսլանդիան փոխարինել է ԱՄՆ-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։ Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լքել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը։ Օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հայտարարել է, որ Մարդու իրավունքների խորհրդին Իսլանդիայի անդամակցության գործընթացը կավարտվի 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։...
Հուլիսի 11-ին ՄԱԿ-ը նշում է երկրագնդի Բնակչության համաշխարհային օրը: 1989 թվականին ՄԱԿ-ն իր 89/46 որոշմամբ հռչակել է հուլիսի 11-ը Բնակչության համաշխարհային օր։ Օրվա նպատակն է՝ մարդկանց կենսամակարդակի բարձրացումը, աղքատության կրճատումը և առողջ ու երջանիկ ընտանիքների և հասարակության ձևավորումը: Բնակչության համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ է արել բոլոր անդամ...
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար  Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը վրդովմունք է հայտնել՝ անչափահաս հանցագործին մահապատժի դատապարտելու Իրանի հերթական որոշման կապակցությամբ։ Միայն այս տարի Իրանում նույն ճակատագրին են արժանացել ևս երեք անչափահաս հանցագործներ: Այս կապակցությամբ Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարը շեշտել է, որ միջազգային օրենքը խստորեն արգելում է անչափահաս անձանց նկատմամաբ մահապատժի կիրառումը` անկախ հանցագործության տեսակից և հանգամանքներից։ Իրանում անչափահաս երեխան դատապարտվել է մահվան՝ 15 տարեկան...
Հունիսի 26-ին ՄԱԿ-ը նշում է Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը: Այս տարի օրվա խորհուրդն է` «Առաջին հերթին լսել», կարգախոսն է՝ «Լսելով երեխաներին և երիտասարդներին` դուք կօգնեք նրանց առողջ և բարեկեցիկ դաստիարակությանը», իսկ խորհրդանշանն է՝ «Ասա Ո’Չ թմրամիջոցներին»: Այս նախաձեռնությամբ ՄԱԿ-ը նպատակ է հետապնդում երեխաների, երիտասարդների և նրանց...
ՄԱԿ-ի ծայրահեղ աղքատության հարցերով հատուկ զեկուցող Ֆիլիպ Օլստոնը հայտարարել է, որ «Արժույթի միջազգային հիմնադրամը» (ԱՄՀ) մեծ հնարավորություններ, սակայն անառողջ էգո և սահմանափակ բարոյական սկզբունքներ ունեցող կազմակերպություն է։ Օրեր առաջ Ֆիլիպ Օլստոնը նոր զեկույց է ներկայացրել Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամներին։  Իր զեկույցի մեջ Ֆիլիպ Օլստոնն անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամին...